Թուրք ուժայինները ձերբակալել են ԻՊ*–ի հետ կապ ունեցող 139 կասկածյալի․ ՆԳՆ

Դատարանը կալանավորել է 14 ձերբակալվածի, 9-ը ազատ են արձակվել երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Թուրքական ոստիկանությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում ձերբակալել է 139 անձանց, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված է ՌԴ–ում) ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու մեջ։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այսօր հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

«29 նահանգներում ԻՊ–ի դեմ գործողության արդյունքում ձերբակալվել է 139 կասկածյալ։ Նրանց թվում են նախկինում ԻՊ–ին պատկանող, ԻՊ-ի կողմից հետախուզվող կամ խմբավորմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերած անձինք», – հաղորդել է գերատեսչությունը։

Դատարանը կալանավորել է ձերբակալվածներից 14-ին, 9-ը ազատ են արձակվել երկրից չհեռանալու ստորագրության դիմաց, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։
Իրաքի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է` Սիրիայում աճում Է ԻՊ*-ի զինյալների թիվը