ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկն առաջարկել է անձամբ վճարել ԱՄՆ-ի օդանավակայաններում աշխատող տրանսպորտային անվտանգության վարչության (TSA) աշխատակիցներին, որոնք արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատավարձ չեն ստանում ԱՄՆ-ում շաթդաունի ֆոնին:
«Ես կցանկանայի առաջարկել վճարել TSA-ի աշխատակիցների աշխատավարձերը այս ֆինանսական ճգնաժամի ընթացքում, որը բացասաբար է անդրադառնում երկրի օդանավակայաններում շատ ամերիկացիների կյանքի վրա», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Պիտսբուրգի օդանավակայանում (Փենսիլվանիա նահանգ) սննդի բանկ են կազմակերպել TSA-ի և CBP-ի (մաքսային և սահմանային հսկողության ծառայություն) աշխատակիցների համար, որոնք շաթդաունի պատճառով մի քանի շաբաթ աշխատավարձ չեն ստացել:
ԱՄՆ-ում մասնակի շաթդաունը շարունակվում է արդեն ավելի քան 40 օր։