Եվս մեկ «օրենքով գող է» կալանավորվել․ նա 2 ամիս հետախուզումից հետո ինքնակամ է ներկայացել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով 53-ամյա տղամարդ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը: Նա 2025 թվականի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին, քեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով, կալանավորվել էր նաև 33-ամյա մի տղամարդ։ Նա հետախուզվում էր հունվարի 7-ից։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: