ԱՄՆ–ն և Իսրայելը հարվածել են ուրանի համալիրին. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածել են Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:
«Շահիդ Ահմադի Ռոուշանի անունը կրող ուրանի հարստացման համալիրը Նաթանզում այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել», - հայտնել են գերատեսչությունից։
Հաղորդագրության համաձայն` ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի եղել, հարակից շրջանների բնակչության համար վտանգ չկա։
Կազմակերպությունը հավելել է, որ հարվածը հակասում է միջուկային անվտանգության միջազգային նորմերին:
Նշենք, որ սա Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից Նաթանզի համալիրի վրա հարձակվելու առաջին փորձը չէ։ Իրանի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ թշնամին մարտի 1-ին երկու շարք հարվածներ է հասցրել դրա դեմ։ Աղտոտման մասին հաղորդագրություններ չեն եղել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։