Վիճաբանություն Երևանում. ավտոբուսի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահները փնտրում են ավտոբուսի վարորդին մարմնական վնասվածքներ հասցրած անձին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Երևանում հերթական անգամ ոտնձգություն է կատարվել ավտոբուսի վարորդի նկատմամբ․ 46 համարի երթուղին սպասարկող վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ ԶԼՄ–ի` երեկ` ժամը 16։15-ի սահմաններում, Այվազովսկի և Ավանեսով փողոցների խաչմերուկում ավտոմեքենաները չզիջելու և ազդանշան տալու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 67-ամյա Նորայր Ե․-ի (ավտոբուսի վարորդ) և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ վերջինս հարվածներ է հասցրել Նորայր Ե․-ին։
Ավտոբուսի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Իրավապահները փնտրում են Նորայր Ե․-ին մարմնական վնասվածքներ հասցրած անձին։