ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի շատ է վստահում, քան եվրոպական դաշնակիցներից որևէ մեկին։ ԱՄՆ առաջնորդի հետ հարցազրույցից հետո այս մասին ասել է «MS Now» հեռուստաաալիքի լրագրողը։
Նրա խոսքով` Թրամփը կրկին ասել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ ավելի դժվար է գործ ունենալ, քան Վլադիմիր Պուտինի։
«Թրամփը նաև նշել է, որ Պուտինը չի վախենում Եվրոպայից, և ինքն ավելի շատ Պուտինին է վստահում, քան Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներից որևէ մեկին»,– ասել է լրագրողը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր` ժամանակն է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքի: Նա ընդգծել էր, որ Զելենսկու հետ համաձայնության հասնելը շատ ավելի դժվար է, քան Ռուսաստանի նախագահի։