Երևան–Թբիլիսի չվերթ իրականացնող ինքնաթիռը Վրաստան է հասել 2-րդ փորձից

Դատելով «Flightradar» ծառայության տվյալներից՝ ինքնաթիռն արդեն հաջողությամբ վայրէջք է կատարել Վրաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. «FlyOne» ավիաընկերության Երևան-Թբիլիսի չվերթ իրականացնող ինքնաթիռը, հասնելով Վրաստանի մայրաքաղաք, մի քանի պտույտ է արել և վերադարձել «Զվարթնոց» օդանավակայան:
«Տեխնիկական խնդիր է եղել»,– Sputnik Արմենիային հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեից։
Ժամը 20:23-ին օդանավը կրկին մեկնել է Թբիլիսի:
Դատելով «Flightradar» ծառայության տվյալներից՝ «FlyOne» ավիաընկերության ինքնաթիռն արդեն հաջողությամբ վայրէջք է կատարել Վրաստանում։