Ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ ԴԺՀ-ում. ՌԴ ԱԴԾ

Կասկածյալը Telegram մեսենջերի միջոցով սեփական նախաձեռնությամբ կապ էր հաստատել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ:
Sputnik
ԴԺՀ-ում ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ, որը պատրաստվում էր պայթեցնել հանրապետության վարչակազմի պաշտոնյաներից մեկի ավտոմեքենան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում կանխել է 1973 թվականին ծնված ՌԴ քաղաքացու հակաիրավական գործունեությունը։ Նա հավաքագրվել էր Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից՝ տարածաշրջանային իշխանության ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ կասկածյալը Telegram մեսենջերի միջոցով սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ և, գործելով նրա հանձնարարությամբ, թաքստոցից հանել է ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ՝ ԴԺՀ վարչակազմի պաշտոնյաներից մեկի ավտոմեքենան պայթեցնելու համար: