ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաների կյանքն այլևս վտանգված է, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
«Ձեր պաշտոնական այրերը, հրամանատարները, օդաչուները և զինվորները այսուհետ անվտանգ չեն լինի աշխարհի և ոչ մի կետում», – Իրանի պետական հեռուստառադիոընկերության մեջբերմամբ ասել է Շեքարչին՝ դիմելով ԱՄՆ-ին և Իսրայելին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։