ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Վիվա Արմենիա» ՓԲԸ–ն Երևանում բջջային ցանցի հասանելիության խնդիր ունի։ Այդ մասին նշված է ընկերության «Ֆեյսբուքի» էջում հրապարակված հայտարարության մեջ։
«Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր՝ օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վնասման հետևանքով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,– մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Ընկերությունից նշում են նաև, որ իրենց արագ արձագանքման խմբերն աշխատանքներ են տանում՝ պատճառների վերացման ուղղությամբ։