Հորմուզի նեղուցի փակումը շատ երկրների կանգնեցնում է ոչ միայն վառելիքային, այլև պարենային ճգնաժամի վտանգի առաջ։ Ստեղծված իրավիճակը կհանգեցնի պարենամթերքի համաշխարհային գների կտրուկ աճի։
Արդյոք թանկացումն ու սննդամթերքի դեֆիցիտը սպառնում են նաև ԵԱՏՄ երկրներին։ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ թեման կքննարկվի տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԴ կառավարության ագրարային դեպարտամենտի նախկին պետ Լեոնիդ Խոլոդի հետ։
Տեսակամուրջը կկազմակերպվի Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում մարտի 20-ին, ժամը 13.00-ին։