Ստաս Նամինի խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը

85-ամյա Պրասկովյա Տկաչենկոյին և 30-ամյա Արտյոմ Միկոյանին սպանել էին 2023 թվականի դեկտեմբերի 19-ի գիշերը Մոսկվայի մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռոք երաժիշտ Ստաս Նամինի խորթ որդին՝ Ռոման Տկաչենկոն, որը սպանել էր իր տատիկին և եղբորը, խոստովանել է մեղքը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան» Մոսկվայի մարզային դատարանից։

Նամինի զոքանչի և նրա 30-ամյա որդու՝ Արտյոմի մարմինները, դանակի բազմաթիվ վերքերով, հայտնաբերվել էին նրանց տանը՝ Մոսկվայի մարզի Կրյուկովո գյուղում, 2023 թվականի հոկտեմբերի 19-ի գիշերը։ Տկաչենկոն սպանությունը կատարել է տան վաճառքի շուրջ առաջացած վեճի պատճառով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վեճի ժամանակ նա սպանել է իր տատիկին, որից հետո զանգահարել է 30-ամյա եղբորը և պատմել կատարվածի մասին։ Երբ վերջինս դեպքի վայր է ժամանել, Ռոմանը սպանել է նաև նրան։ Հանցագործությունից հետո Ռոման Նովիկովը զանգահարել է ոստիկանություն և խոստովանել մեղքը։
Դատարանը երաժիշտ Ստաս Նամինին գործով տուժող է ճանաչել։ ԶԼՄ–ներին տեղի ունեցածը մեկնաբանելիս երաժիշտը խորթ որդուն անվանել է սրիկա և խոստովանել, որ երկար տարիներ չի շփվել նրա հետ նրա կենսակերպի պատճառով։
Նշենք, որ Ռոմանը հայտնի ռոք երաժիշտ Ստաս Նամինի որդեգրած տղան է. նա ամուսնացել Ռոմանի մոր ՝ Գալինայի հետ, երբ տղան մեկ տարեկան էր։ Մի քանի տարի անց զույգը որդի է ունեցել ՝ Արտյոմը։ Նրանք միասին ապրել են 25 տարի և ամուսնալուծվել 2015 թվականին։
Ստաս Նամինը և նրա ընտանիքի անդամները հայկական անձնագրեր են ստացել
Ըստ Կրյուկովո գյուղի հարևանների պատմությունների՝ Պոլինա Տկաչենկոն գործնականում միայնակ է մեծացրել թոռանը, մինչև որ նրան որդեգրել է Ստաս Նամինը։ Ռոք երաժշտի հետ որդեգրված տղան շատ վատ հարաբերություններ է ունեցել, իսկ ահա տատիկի հետ, ընդհակառակը, շատ ջերմ է եղել։