Սկանդալ Ֆուտբոլի Աֆրիկայի գավաթում. 2 ամիս անց վերանայել են եզրափակիչ խաղի արդյունքը

Հանդիպումն անցկացվել էր հունվարի 18-ին Մարոկկոյում և ավարտվել էր լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով՝ հօգուտ Սենեգալի հավաքականի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) Բողոքարկման կոմիտեն գրանցել է Սենեգալի հավաքականի տեխնիկական պարտությունը Մարոկկոյի դեմ Աֆրիկյան ազգերի գավաթի եզրափակիչ խաղում։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստուհին դարձել է առաջին կինը, որ հիջաբով է խաղացել ԱԱ–ում
Խաղը կայացել է հունվարի 18-ին Մարոկկոյում։ Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում սենեգալցիների դարպասին 11-մետրանոց էր նշանակվել։ Չհամաձայնելով մրցավարի որոշման հետ՝ Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստները լքել էին դաշտը։ Նրանց դաշտ էր վերադարձրել Սադիո Մանեն։ Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Բրաիմ Դիասը չէր իրացրել 11-մետրանոցը, իսկ լրացուցիչ ժամանակում միակ գոլը խփել էր սենեգալցի Պապ Գեյեն։
«CAF-ի Բողոքարկման կոմիտեն որոշել է, որ Աֆրիկյան ազգերի գավաթի կանոնակարգի 84-րդ հոդվածի համաձայն՝ Սենեգալի հավաքականը եզրափակիչ խաղում ստանում է տեխնիկական պարտություն, իսկ խաղի արդյունքը գրանցվում է 3:0՝ հօգուտ Մարոկկոյի հավաքականի»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Սենեգալի հավաքականի գործողությունները համապատասխանում են մրցաշարի կանոնակարգի 82-րդ հոդվածին, ըստ որի՝ թիմը հեռացվում է մրցաշարից, եթե առանց մրցավարի թույլտվության լքում է դաշտը մինչև խաղի ավարտը։ Այսպիսով, Աֆրիկյան ազգերի գավաթի հաղթող է ճանաչվել Մարոկկոյի թիմը։
2030թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի 3 մայրցամաքում