ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է լցակայանների, որոնք «Հզբոլլահ» շարժման վերահսկողության տակ են:
«Գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Al-Amana» վառելիքային ընկերության լցակայաններին։ Այդ ընկերությունը վերահսկվում է «Հզբոլլահի» կողմից և իրենից ներկայացնում է ռազմական ներուժին աջակցող կարևորագույն տնտեսական ենթակառուցվածք»,– հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք` մարտի 2-ի գիշերը «Հզբոլլահը» վերսկսել է ռազմական գործողությունները Իսրայելի դեմ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո: Ի պատասխան՝ իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի հարավային ու արևելյան տասնյակ քաղաքների ու ավանների:
Մարտի 16-ին Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։