Իրանը հարձակվել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա

Իրանի կողմից հարձակման մասին հայտնել է նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը։
Sputnik
Իրանցի զինվորականները հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Հարվածը դիպել է, մասնավորապես, լիցքավորող ինքնաթիռներին։ Այս մասին գրում են սոցցանցերի իրանական հատվածում։
Պայթյուն է որոտացել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։ Տեղական հեռուստաալիքները հայտնում են Իրանի կողմից հարձակման մասին։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև Էր Ռիադի ուղղությամբ թռչող չորս բալիստիկ հրթիռներիը որսալու մասին։ Բեկորներից ոչ ոք չի տուժել։
«Էր Ռիադի ուղղությամբ արձակված չորս բալիստիկ հրթիռները բռնված և ոչնչացված են, իսկ բեկորներն ընկել են մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Ըստ նախնական գնահատականների՝ վնասներ և տուժածներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: