ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդը հայտարարել է, որ հունիսին ամերիկյան հարվածների արդյունքում Իրանում ուրանի հարստացման ծրագիրն ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ հետո Թեհրանը չի փորձել այն վերականգնել:
«Իրանում ուրանի հարստացման ծրագիրն ամբողջությամբ ոչնչացվել է «Midnight Hammer» գործողության արդյունքում, իսկ հետո Թեհրանը ոչ մի փորձ չի ձեռնարկել այդ ոլորտում իր ներուժը վերականգնելու համար», - ասված է Գաբբարդի գրավոր ցուցմունքում:
2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն «Կեսգիշերային մուրճ» («Midnight Hammer») գործողության շրջանակում հարվածներ էր հասցրել իրանական միջուկային օբյեկտներին՝ հայտարարելով, որ հաջորդ հարձակումն ավելի վատը կլինի։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: