Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքի վրա խոցել է ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում որսացել և ոչնչացրել են 85 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 85 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Կրասնոդարի երկրամասի, Սև ծովի, Ազովի ծովի և Բրյանսկի մարզի և Ղրիմի Հանրապետության վրա խոցվել է 42 անօդաչու թռչող սարք։ Եվս չորս անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Ադիգեայի Հանրապետության, Լենինգրադի մարզի, Վորոնեժի և Աստրախանի մարզերի երկնքում, ինչպես նաև մեկական Կալուգայի և Սմոլենսկի մարզերի և Ստավրոպոլի երկրամասի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։