Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը. կան զոհեր և տուժած

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Սյունիքում` Երևան-Մեղրի ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կան զոհեր և տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 16։15-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, մոտ 150 մ գլորվելով, հայտնվել ձորում։
Փրկարար ծառայություները մահացածների թիվը չի հայտնել։
Վթար Վայոց Ձորում. կան տուժածներ