ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik, Դավիթ Գալստյան. Sputnik Արմենիայի տվյալներով` Ավստրիան հունվարին Հայաստան և Վրաստան երկու երկրների արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել։
Օդանավում գտնվող հայ և վրացի քաղաքացիների թիվը հայտնի չէ։ Բայց Boeing 737-800 ինքնաթիռը, որը տեղափոխել է արտաքսվածներին, կարող է մինչև 189 ուղևոր տեղավորել։
Ավելի վաղ գրել էինք, որ փետրվարին Գերմանիան է Հայաստան ուղարկել արտաքսված քաղաքացիներով երկու ինքնաթիռ (դրանցից մեկում նաև Վրաստանի քաղաքացիներ են եղել)։
Եվս մեկ ինքնաթիռ հունվարին ուղարկել է ԱՄՆ–ն։
ՀՀ իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել արտաքսվածների թվի վերաբերյալ։