ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը այսօր հայտարարել է հակառուսական պատժամիջոցների ցանկից երեք ֆիզիկական անձանց և երեք կազմակերպությունների դուրսբերման մասին:
ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ այսօր հրապարակված ցուցակի համաձայն, Միացյալ Նահանգների իշխանությունները հակառուսական պատժամիջոցների ցուցակներից հանել են ՌԴ քաղաքացի Եվգենյա Տյուրիկովային, որը հայտնի է նաև Սմիռնովա և Դյատկովա ազգանուններով, ինչպես նաև ռուսաստանցի Բորիս Վորոնցովին և Թուրքիայի քաղաքացի Բերկ Տյուրկենին:
ԱՄՆ իշխանությունները հակառուսական պատժամիջոցների ցուցակից հանել են նաև թուրքական երկու ընկերություն՝ «Turken Dijital Matbaa»-ն և «BSB Grup Internet ve Yapay Zeka Teknolojileri»-ն, ինչպես նաև Արաբական Միացյալ էմիրությունների «Futuris FZE» կազմակերպությունը: