Ալի Լարիջանին սպանվել է. Իրանը հաստատել է

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին. Արխիվային լուսանկար
Իրանի նախագահը խոստացել է դաժան վրեժ լուծել Լարիջանիի մահվան համար և ցավակցություն հայտնել նրա մահվան կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է։տեղեկությունը հաստատել է նրա գրասենյակը իր Telegram-ալիքում։
«Ես՝ Աստծո ծառան, վերամիավորվել եմ Աստծո հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Fars լրատվական գործակալության, Լարիջանին սպանվել է ԱՄՆ և Իսրայելի կործանիչների հարվածից իր դստեր բնակարանում։ Նշվում է, որ նրա հետ են եղել որդին՝ Մորտազան, նրա տեղակալներից մեկը և մի քանի թիկնապահներ։ Բայց գրասենյակը այս տեղեկատվությունը չի հաստատում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է դաժան վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար և ցավակցություն հայտնել նրա մահվան կապակցությամբ։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր Լարիջանիի սպանության մասին Թեհրանի վրա երեկ տեղի ունեցած ավիահարվածից հետո։ Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: