ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ադիգեայի Հանրապետության Տախտամուկայսկի շրջանում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով երկու երեխա բեկորային վնասվածքներ են ստացել։ Նրանք տեղափոխվել են կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Մուրատ Կումպիլովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ ՀՕՊ ուժերը անցած գիշեր որսացել և ոչնչացրել են ուկրաինական 85 անօդաչու, այդ թվում չորսը` Ադիգեայի Հանրապետության վրա։
«Գիշերն ԱԹՍ–ի հարձակում է հետ մղվել նաև հանրապետության Տախտամուկայսկի շրջանում։ Երկու մարդ բեկորային վնասվածքներ են ստացել, երկու երեխա տեղափոխվել է Էնեմի կենտրոնական շրջանային հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնությունը։ Տուժածներին այցելել է շրջանի ղեկավար Ասկեր Սավը, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Աղջիկներից մեկն այսօր արդեն դուրս կգրվի տուն, իսկ մյուսը կմնա հիվանդանոցում՝ հսկողության համար։ Նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում», – գրել է Կումպիլովը Telegram–ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։