Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի մարզերի երկնքում գիշերվա ընթացքում 206 ուկրաինական ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ

Բրյանսկի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 62 անօդաչու թռչող սարք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ միջոցները մարտի 16-ի ժամը 20:00-ից մինչև մարտի 17-ի ժամը 07:00-ն (Մոսկվայի ժամանակով) երկրի տարբեր մարզերի երկնքում խոցել են 206 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է
Նշվում է, որ ամենաշատ թվով՝ 62 ԱԹՍ, խոցվել է Բրյանսկի մարզում: Մոսկվայի շրջանում չեզոքացվել է 43 սարք, որոնցից 40-ը թռչում էին անմիջապես Մոսկվայի ուղղությամբ:
Բացի այդ, 28 ԱԹՍ է խոցվել Կրասնոդարի երկրամասում, 18-ը՝ Ղրիմում, 12-ը՝ Սմոլենսկի մարզում, 9-ը՝ Կալուգայի, 8-ը՝ Բելգորոդի, 6-ը՝ Ռոստովի, 4-ը՝ Լենինգրադի, 3-ը՝ Աստրախանի մարզերում և մեկը՝ Ադիգեայի Հանրապետությունում:
Եվս 12 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Ազովի ծովի ջրատարածքում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։