Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Սոպիչ և Կալենիկի բնակավայրերը

Բնակավայրերը զբաղեցրել են «Հյուսիս» և «Հարավ» զորքերի խմբավորումների ստորաբաժանումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի- Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Սոպիչ և ԴԺՀ Կալենիկի բնակավայրերը, հայտնել Է պաշտպանության նախարարությունը։

«Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել Սոպիչ բնակավայրի, իսկ «Հարավային» զորախումբը՝ Կալենիկիի նկատմամբ:

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն էր հաստատել Սումիի մարզի Չերվոնայա Զարյա բնակավայրի նկատմամբ։ Դահաջողվել է «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների շնորհիվ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։