Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նիստ է անցկացվել

Նիստին մասնակցել են նաև Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Անվտանգության խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ փետրվարի 28-ից ի վեր սա ԱԽ 5-րդ նիստն է, վերջինն անցկացվել էր մարտի 9-ին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: