ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով Խերսոնի մարզում երկու մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։ Այս մասին այսօր Мах–ում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Մարզպետի տվյալներով՝ Գենիչեսկայա Գորկա գյուղում անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ Տավրիյսկում անօդաչուի հարվածից տղամարդ է զոհվել, նրա ինքնությունը պարզվում է։
Նովայա Կախովկայում ևս անօդաչուն զինամթերքը նետել է շտապօգնության մեքենայի վրա։
Երեք բժիշկ և մեկ հիվանդ է տուժել, բոլորը հոսպիտալացվել են։
Վասիլևկա գյուղում անօդաչուի հարձակման հետևանքով երիտասարդ է վիրավորվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։