Դեպի «Լարս» տանող ճանապարհը երեք օր անց բացվել է

Երթևեկությունը արգելափակվել է ձնահոսքի վտանգի պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը ։
Փետրվարի 14-ից երթևեկությունը արգելափակվել էր ձնահոսքի վտանգի պատճառով:
«Վերականգնվել է տրանսպորտի երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս»անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով: