ԵՐԵՎԱՆ, 17 մարտի- Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակըհայտարարել է «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար Գոլամ Ռեզա Սոլեյմանիի ոչնչացման մասին։
Նշվում է, որ «Բասիջ» ստորաբաժանման հրամանատարը սպանվել է մարտի 16-ին Թեհրանին հասցված ավիահարվածի հետևանքով:
Սոլեյմանին վերջին վեց տարիների ընթացքում կատարել է «Բասիջ» ստորաբաժանման հրամանատարի պարտականությունները, ասված Է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է X սոցցանցում:
«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ակտիվ գործողությունները իրանական ահաբեկչական ռեժիմի հրամանատարների դեմ», - նշված է հաղորդագրության մեջ։
Իսրայելական 12-րդ ալիքն իր հերթին հայտնում է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մարտի 17-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումների թիրախներից մեկն էր:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։