ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարում կարանտինային խցում կալանավորի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Տղամարդու դին ՔԿՀ–ի ծառայողները հայտնաբերել են մարտի 17-ին` ժամը 11:20-ի սահմաններում։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։ Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում»,- գրում է կայքը։
Նշվում է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում բավականին լարված իրավիճակ է, քանի որ մի քանի կալանավոր ու դատապարտյալ էլ հացադուլ են հայտարարել։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ մահացածը մոտավորապես 40-45 տարեկան տղամարդ է։