ԱՄՆ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հրաժարական է տվել Իրանի դեմ պատերազմի պատճառով

Իրանի հետ պատերազմ սկսելուց հետո սա Դոնալդ Թրամփի վարչակազմում առաջին աղմկահարույց հրաժարականն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ԱՄՆ-ում առաջին աղմկահարույց պաշտոնանկությունն է տեղի ունեցել Իրանի հետ պատերազմի պատճառով. Թրամփի վարչակազմում զբաղեցրած պաշտոնից հեռանում է Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենտը:
Սոցցանցի իր էջում պաշտոնյան հայտարարել է, որ չի կարող մաքուր խղճով աջակցել Իրանի դեմ պատերազմին:
«Երկար մտորումներից հետո որոշել եմ այսօրվանից հրաժարվել Հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Իրանը սպառնալիք չէր ներկայացնում, և ակնհայտ է, որ մենք այդ պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա լոբբիի ճնշման ներքո», - նշել է Քենտը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: