ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Իրանի իշխանությունները հայտնում են, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի արձակած արկերից մեկն ընկել է երկրի հարավում գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի տարածք։
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության հայտարարության համաձայն՝ նյութական վնաս և մարդկային զոհեր չեն գրանցվել, կայանը չի տուժել։
«Իրանի հարավում «Բուշեր» ԱԷԿ-ի հրետակոծումը միջազգային բոլոր նորմերի խախտում է, նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրների համար»- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: