«Ճակատամարտ ճակատամարտի հետևից». հայտնի են 2026 թվականի «Օսկարի» մրցանակակիրները

Փոլ Թոմաս Անդերսոնի ֆիլմը հաղթել է վեց անվանակարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Փոլ Թոմաս Անդերսոնի «Ճակատամարտ ճակատամարտի հետևից» ֆիլմը 2026 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել և «Օսկար» մրցանակի արժանացել 6 անվանակարգում։
Փոլ Թոմաս Անդերսոնն արժանացել է լավագույն ադապտացված սցենարի և լավագույն ռեժիսորի մրցանակին։ Շոն Փենը մրցանակ է ստացել երկրորդ պլանի տղամարդու դերի համար։ Կասանդրա Կուլուկունդիսը արժանացել է լավագույն քասթինգի մրցանակին։ Ֆիլմը նաև հաղթել է «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։
«Ոսկե ծիրանը» միջազգային հեղինակավոր հավատարմագրում է ստացել
Մրցանակների քանակով երկրորդ տեղում է «Մեղավորները» ֆիլմը, որը ստացել է 4 արձանիկ:
«Օսկար» 98-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կիրակի օրը Լոս Անջելեսում:
Թուրքիայում ռեժիսորի դեմ գործ է հարուցվել «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ցուցադրելու համար
Մրցանակների քանակով 2–րդ տեղում Ռայան Կուգլերի «Մեղավորները» ֆիլմն է (պրոդյուսերը Սև Օհանյանն է), որն առաջադրվել էր 16 անվանակարգում, բայց արժանացել է 4 արձանիկի:
Ներկայացնում ենք հաղթողների ամբողջական ցանկը.
Լավագույն ֆիլմ` «Ճակատամարտ ճակատամարտի հետևից»
Լավագույն դերասան` Մայքլ Ջորդան
Լավագույն դերասանուհի` Ջեսսի Բաքլի
Լավագույն ռեժիսոր` Փոլ Թոմաս Անդերսոն
Երկրորդ պլանի լավագույն դերասան` Շոն Փեն
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Էմի Մադիգան
Լավագույն օրիգինալ սցենար` «Մեղավորները»
Լավագույն ադապտացված սցենար` «Ճակատամարտ ճակատամարտի հետևից»
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ՝ «երկու մարդ, որոնք թուք են փոխանակում» և «Երգիչներ»
Լավագույն օրիգինալ երգ` «Golden»
Լավագույն սաունդթրեք` «Մեղավորները»
Լավագույն մոնտաժ` «Ճակատամարտ ճակատամարտի հետևից»
Կոստյումների լավագույն դիզայն` «Ֆրանկենշտեյն»
Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ` «Ֆրանկենշտեյն»
Լավագույն օտարալեզու ֆիլմ` «Սենտիմենտալ արժեք»
Լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի»
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ` «Բոլոր դատարկ սենյակները»
Լավագույն օպերատորական աշխատանք` «Մեղավորները», Օտեմ Դյուրալդ
Լավագույն բեմադրող նկարիչ` «Ֆրանկենշտեյն»
Լավագույն ձայն` «F1»
Լավագույն մուլտֆիլմ` «Դևերի քեյփոփ-որսորդ կանայք»
Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ` «Մարգարիտով արտասվող աղջիկը»