ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված` վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության միջին ակտիվություն է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Ընդհանուր դեպքերի գրեթե 82.6%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: ՀՀ–ում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ փետրվարին ՍՇՎ-ներով պայմանավորված հիվանդությունների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,8 անգամ ցածր էր։ Ընդհանուր դեպքերի գրեթե 81.3%-ը 0-18 տարեկաններն են, առավել բարձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում։
Այն ժամանակ ՀՀ-ում շրջանառվում էին ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչներ։