Մոսկվայում կնոջ սպանության գործով դատարանը կալանավորել է 20-ամյա ֆուտբոլիստին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակարանում ավազակային հարձակման ժամանակ կնոջ սպանության գործով անցնող 20-ամյա ֆուտբոլիստ Դանիիլ Սեկաչը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով՝ մինչև մայիսի 15-ը։
Քննության նախնական տվյալներով՝ ընկնելով հեռախոսային խաբեբաների ազդեցության տակ, մարտի 13-ին երիտասարդը իր հետ վերցրել է մետաղ կտրող սարք, լինգ ու մուրճ և եկել Ստրոգինսկի բուլվարի մոտակայքում գտնվող բնակարան: Այնտեղ է եղել տանտիրուհու 16-ամյա դուստրը, որին ևս չարագործները խաբել են։
Երբ Սեկաչը սկսել է բացել չհրկիզվող պահարանը, այդ պահին աղջկա մայրը վերադարձել է աշխատանքից: Կինը մտել է բնակարան և փորձել խափանել հանցագործությունը, սակայն Սեկաչը նրան դանակով մահացու հարվածներ է հասցրել: