Մխիթարյանը 20 օրով դուրս է մնացել «Ինտերի» կազմից մկանների ձգվելու պատճառով

Հենրիխ Մխիթարյանը . Արխիվային լուսանկար
Թիմում հույս ունեն, որ նա շարք կվերադառնա ապրիլի 5-ին կայանալիք «Ռոմայի» (իր նախկին թիմի) հետ խաղին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանների ձգվելու պատճառով մոտ 20 օր խաղադաշտ դուրս չի գա: Այս մասին հայտնում է Eurosport-ը:
Վնասվածքի պատճառով Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի առաջնության հաջորդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումը: Ակումբում հույս ունեն, որ նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ ապրիլի 5-ին իր նախկին թիմի՝ «Ռոմայի» հետ խաղին:
Մխիթարյանը վնասվածքը ստացել էր մարտի 14-ին՝ «Ինտեր-Ատալանտա» խաղում, որն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Միևնույն ժամանակ, «Ֆիորենտինայի» հետ հանդիպմանը շարք պետք է վերադառնա միլանյան թիմի հարձակման առաջատար Լաուտարո Մարտինեսը: