ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հրաժարվում է Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու համար այնտեղ ռազմանավեր ուղարկել: Այս մասին գրում է «Telegraph» պարբերականը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրների կոչ էր արել ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց:
«Սթարմերը հրաժարվում է Հորմուզի նեղուցի բացման նպատակով այնտեղ ռազմանավեր ուղարկել», - փոխանցում է «Telegraph»-ը:
Ինչպես նշում է թերթը, տարածաշրջան ռազմանավեր ուղարկելու՝ Լոնդոնի մերժումը կարող է հանգեցնել Թրամփի հետ Մեծ Բրիտանիայի վարչապետի հարաբերությունների վատթարացմանը: