Խնդրում եմ այլևս շուն չնվիրել կնոջս. Տիգրան Ավինյան

2025 թվականին 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկը Երևանի քաղաքապետի ընտանիքն է որդեգրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրում է այլևս շուն չնվիրել իր կնոջը։ Նա այդ մասին ասաց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ` դիմելով «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանին։
«Շատ գովելի է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկը մենք ենք որդեգրել։ Բայց շատ եմ խնդրում, որ այլևս կնոջս շուն չտաք։ Մեր տանն այլևս տեղ չկա. նրանք արդեն 3-ն են»,- ասաց Ավինյանը։
Մինչ այդ Առաքելյանը ներկայացրեց ՀՈԱԿ-ի` 2025 թվականին կատարած աշխատանքը։
«2025 թվականի ընթացքում 4140 թափառող կենդանի է բերվել կլինիկա։ Նախնական հետազոտություններից հետո կատարվել են պատվաստումներ վտանգավոր և վարակիչ հիվանդությունների դեմ։ 2703 շուն ստերջացվել և պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ, իսկ 671 կենդանի վերապատվաստվել է։ Տարվա ընթացքում քնեցված և անկած կենդանիների թիվը կազմել է 766»,- ասաց նա։
Առաքելյանը նշեց, որ կատաղություն հիվանդության դեմ ուշադրությունը մեծացրել են դեռևս 2022 թվականից, քանի որ այն վտանգավոր է թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց առողջության համար։
9 ամսում շների կծելու 7239 դեպք. ի՞նչ կտա ոլորտը կարգավորող նոր օրենքը