Խարկ կղզու վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը լրջորեն կազդի նավթի գների վրա. ԻՀՊԿ

Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը դիտարկում է Իրանի Խարգ կղզին զավթելու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Խարկ կղզու վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը, որտեղ գտնվում է Իրանի ամենամեծ նավթային տերմինալը, զգալիորեն կազդի նավթի գների վրա, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի Խարկ կղզու գրավման հնարավորությունը, ինչը ԱՄՆ զինվորականների ափհանում կպահանջի։

«Եթե Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողությունը նավթի գների նոր ինդեքսներ է բերել ձեզ, ապա Խարկ կղզու վրա հարձակումը այլ գների և աշխարհում էներգիայի դժվար բաշխման կհանգեցնի», – գրել է Թանգսիրին X սոցցանցում։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: