Իրանի նոր առաջնորդին Ռուսաստա՞ն են տեղափոխել. Պեսկովի պատասխանը

«Al-Jarida» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը բուժման նպատակով գաղտնի տեղափոխվել է Մոսկվա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այն լուրը, թե Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին Մոսկվա է մեկնել բուժման համար։
Ավելի վաղ Քուվեյթի «Al-Jarida» թերթը հայտնել էր, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը բուժման նպատակով գաղտնի տեղափոխվել է Մոսկվա։

«Գիտեք... նման լուրերը որևէ կերպ չենք մեկնաբանում», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Հիշեցնենք` օրերս ԶԼՄ–ները գրել էին, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ–ի և Իսրայելի հարձակման հետևանքով։ Իրանի ԱԳՆ–ն մարտի 12-ին հաստատեց այս լուրը։
Արաղչին պատմել է նոր գերագույն առաջնորդի առողջական վիճակի մասին