Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է միջազգային առևտրային ուղիներին. Չինաստանի ԱԳՆ

Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարեցվել է Իրանի շուրջ հակամարտության սրման ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է ապրանքների և էներգակիրների տեղափոխման համար միջազգային առևտրային ուղիներին։ Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Իրանի շուրջ սրված հակամարտության ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկ բնական գազի մատակարարման հիմնական երթուղին, գրեթե դադարել է։ Ապահովագրական ընկերությունները սկսել են բարձրացնել վճարները և վերանայել ապահովագրավճարները անվտանգության սպառնալիքների աճի պատճառով։
«Հորմուզի նեղուցում և շրջակա ջրերում լարվածությունը ազդել է ապրանքների և էներգակիրների տեղափոխման միջազգային առևտրային ուղիների վրա, ինչպես նաև խաթարել է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում», – նշել է Լին Ցզյանը։
Չինաստանը կրկին կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել լարվածության հետագա սրումից և կանխել տարածաշրջանային անկայունության հետագա բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսական զարգացման վրա։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել էր Թրամփի վարչակազմի կողմից այս շաբաթ Հորմուզի նեղուցով անցնող նավերը ուղեկցելու կոալիցիա ստեղծելու մասին ծրագրերի մասին։