Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ն այս գիշեր 145 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 145 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«53 ԱԹՍ խոցվել է Մոսկվայի մարզի տարածքում (46-ը թռել են Մոսկվայի ուղղությամբ), 38 ԱԹՍ վնասազերծվել է Բրյանսկի մարզի, 11-ը ՝ Յարոսլավլի, 8-ը՝ Կալուգայի, 7-ը` Սմոլենսկի, 5-ը՝ Ռոստովի և Ուլյանովսկի մարզերի, 4-ը՝ Տվերի, 3-ը՝ Վորոնեժի, Կոստրոմայի մարզերի և Ղրիմի տարածքում, 2-ը` Վոլգոգրադի մարզի, 1-ական՝ Կրասնոդարի երկրամասի և Սարատովի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։