Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին 550 հնդիկների տարհանմանն աջակցելու համար

Իրանում փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր 46 երկրի քաղաքացիներ են տարհանվել Հայաստանի տարածքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանն Իրանից իր երկրի քաղաքացիներին անվտանգ տարհանումը ապահովելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչև հիմա Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում նրանք աջակցությունը նման դժվարին ժամանակներում»,- գրել է Ջայշանկարը՝ գրառման մեջ նշելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն մարտի 11-ին հայտնել էր, որ Իրանում փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր 46 երկրի քաղաքացիներ են տարհանվել Հայաստանի տարածքով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: