Հայաստանի կանանց ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2027-ի որակավորման փուլում ընդգրկված է C լիգայի C6 խմբում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մարիամ Ստեփանյանը, որը մինչ այս գլխաորում էրր Հայաստանի Մ-19 հավաքականը, նշանակվել է կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք դրական արդյունքի։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս ճանապարհին»,- նշել է Մարիամ Ստեփանյանը։
Մինչ այս ՀՖՖ–ն հայտնել էր, որ Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Կանանց Հայաստանի ազգային հավաքականում։
Արտակ Ադամյան
ՀՖՖ-ն շնորհակալություն էր հայտնել Արտակ Ադամյանին Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կատարած պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2027-ի որակավորման փուլում ընդգրկված է C լիգայի C6 խմբում։ Մեկնարկային խաղում մեր ընտրանին 0:3 հաշվով զիջել է Ղազախստանին: Մեր թիմի հաջորդ հանդիպումը ապրիլի 14-ին է։ Արդեն Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ մեր ազգային հավաքականը կհյուընկալի Բելառուսի կանանց հավաքականին: