ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Երևանում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար կա ձերբակալված անձ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ shamshyan.com–ը գրել էր, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա՝ 1 տարեկան 2 ամսական։ Նշվում էր, որ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
«Քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեխային ծեծել է խորթ մայրը։ Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։