Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը 12 հրթիռով գնդակոծել են Բելգորոդը. Գլադկով

Մարզպետի խոսքով՝ հարվածի տակ է հայտնվել 47 բնակավայր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Գիշերը Բելգորոդի ուղղությամբ տասներկու հրթիռ է արձակվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից զանգվածային գնդակոծության ժամանակ։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տեղեկություններով՝ անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի կողմից հարվածների են ենթարկվել 12 մունիցիպալիտետների 47 բնակավայրեր։ Արձակվել է 22 հրետանային արկ, ինչպես նաև գրանցվել են 190 անօդաչու թռչող սարքերի հարձակումներ, որոնցից 97-ը խոցվել կամ ճնշվել են։ Բժշկական օգնության համար դիմել է 14 խաղաղ բնակիչ։
Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են արձանագրվել վեց բազմաբնակարան շենքերում, 17 մասնավոր տնային տնտեսություններում, էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում, մեկ գյուղատնտեսական ձեռնարկությունում, վարչական շենքում, երկու սոցիալական և երեք առևտրային օբյեկտներում, ենթակառուցվածքային մեկ օբյեկտում, անգարում և 44 տրանսպորտային միջոցներում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։