Սուրեն Աղաջանյանը 9։0 հաշվով հաղթեց ու դարձավ ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն

60 կգ քաշայյին կարգի եզրափակիչ գոտեմարտում Սուրեն Աղաջանյանը ժամանակից շուտ հաղթեց վրացի Գիորգի Կոչալիձեին։
Sputnik
Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց ոսկե երկրորդ մեդալը։
60 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Սուրեն Աղաջանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթելով վրացի Գիորգի Կոչալիձեին` նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Մեր մյուս մարզիկը՝ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) պարտվեց բրոնզի համար մենամարտում։
Հիշեցնենք` Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 9-15-ը։
Ավելի վաղ Արամայիս Հարությունյանը (130 կգ) նվաճել էր ոսկի, Սամվել Տերտերյանը՝ արծաթ, իսկ Մանվել Խաչատրյանը ՝ բրոնզ էին նվաճել։