Ռուսաստանը 3–րդն է Միլանի Պարալիմպիկ խաղերում

Պարալիմպիադայում ՌԴ–ն 8–րդ ոսկին է նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուս դահուկորդ Անաստասիա Բաղիյանը Իտալիայում կայացած Պարալիմպիկ խաղերում առանձին մեկնարկով 20 կմ ազատ ոճում ոսկե մեդալ է նվաճել։
Բաղիյանը, ով հանդես է գալիս NS1 դասում (տեսողության խանգարում ունեցող մարզիկներ), տարածությունը հաղթահարել է 43 րոպե 59,1 վայրկյանում: Նրա առաջատար մարզիկը Սերգեյ Սինյակինն էր։
Պարալիմպիադայում ոսկի նվաճողներից էր նաև լեռնադահուկորդ Ալեքսեյ Բուգաևը, որը ոսկե մեդալ է նվաճել ոլորավայրէջքում։ Ավելի վաղ նա արժանացել էր երկու բրոնզի։
Այսպիսով, Ռուսաստանի 6 մարզիկներից բաղկացած հավաքականը 12 մեդալով 3–րդ տեղը զբաղեցրեց Պարալիմպիադայի մեդալային հաշվարկում:
Ռուս մարզիկները 2014 թվականից ի վեր առաջին անգամ Պարալիմպիկ խաղերում հանդես են գալիս ազգային խորհրդանիշներով: 2025 թվականի սեպտեմբերին միջազգային Պարալիմպիկ կոմիտեն (IPC) ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի Պարալիմպիկ կոմիտեի (RCC) իրավունքները։ Միլանի և Կորտինա դ՛Ամպեցոյի խաղերը անցկացվել են մարտի 6-15–ը: