ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«ՌԴ զինված ուժերի զորքերի խմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային ուժերը և հրետանին խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները, ինչպես նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի պատրաստման և գործարկման կետերը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 148 շրջաններում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։