ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Առավոտյան Մոսկվայի հյուսիս-արևմուտքում երկու տրամվայների մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, տուժել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Այդ մասին հայտնում է Մոսկվայի պետավտոտեսչությունը։
Մոսկվայում տրամվայներ են բախվել
© Photo : Social media
«Տուժածների թիվը հասել է 18-ի, այդ թվում՝ 2 երեխա», - ասվում է Max հարթակում գերատեսչության ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել տրամվայներից մեկի տեխնիկական անսարքությունը. այն դուրս է եկել գծերից և բախվել մյուսին:
Դեպքի հանգամանքները պարզվում են։