Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից հայտնել են, որ պատճառը ձնահյուսի վտանգն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։
«Պատճառը ձնահյուսի վտանգն է»,– հայտնել են դեպարտամենտից։
Նշենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էր միայն կցորդով բեռնատարների համար։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ գործող ցամաքային ուղին է։